Մի շարք մարզերում ՄԻՊ աշխատակազմի աշխատանքային խումբը դիտորդական առաքելություն կիրականացնի
copy image url

Մի շարք մարզերում ՄԻՊ աշխատակազմի աշխատանքային խումբը դիտորդական առաքելություն կիրականացնի

Ներքին 3 տարի առաջ - 10:17 20-06-2021

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը աշխատանքային խումբ է ստեղծել, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում:

Աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվել Սյունիքի մարզ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով:

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:

Մարզերում ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`

Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ 055-116-615,

Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում՝ 043-991-189

Շիրակի մարզային ստորաբաժանում՝ 043-512-116

Տավուշի մարզային ստորաբաժանում՝ +374 263 40 116»,- նշվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Ձեզ գուցե հետաքրքրի