Ուղիղ եթեր
Նոան փոխում է զարգացման ծրագիրը
copy image url

Նոան փոխում է զարգացման ծրագիրը

Սպորտ 3 տարի առաջ - 20:49 18-06-2021
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան» որդեգրել է ֆուտբոլային նոր քաղաքականություն: Ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.

««Նոա» ֆուտբոլային ակումբը մշտապես հետևել է արդար խաղի կանոններին. մենք միշտ թափանցիկ ենք գործել, ազնիվ եղել ինչպես թիմի, այնպես էլ՝ երկրպագուների հետ, հպարտացել ենք մեր ձեռքբերումներով և չենք վախեցել խոսել խնդիրների մասին, եթե դրանք եղել են: Այժմ ակումբի զարգացման մեջ այնպիսի պահ է, երբ անհրաժեշտություն է առաջացել փոխել դրա վեկտորը:

Նման բարեփոխումը ենթադրում է, որ հիմնական շեշտը դրվում է «Նոա» ակադեմիայի զարգացման վրա: «Նոայի» հիմնական թիմի կազմը համալրվում է հեռանկարային երիտասարդ խաղացողներով՝ հայ երիտասարդ ֆուտբոլիստների համար ճանապարհ հարթելով դեպի մեծ ֆուտբոլ: Միջոցների նման օպտիմիլացումը թույլ կտա բոլոր ուժերն ու ռեսուրսները ուղղել դեպի երիտասարդ տաղանդների զարգացում, «Նոա» Ակադեմիա, դեպի նոր առաջադեմ մեթոդներ և տեխնոլոգիաներ: Այսպիսով, մենք հիմք ենք դնում ակումբի երկարաժամկետ զարգացման համար: Սա նշանակում է, որ մոտ ապագայում բոլոր մրցաշարային նպատակները հետին պլան կմղվեն: Մենք կվերադառնանք տիտղոսների, եվրագավաթների մասնակցության համար պայքարին, երբ դաստիարակենք նոր սերնդի տաղանդավոր տղաներ: Այս մասին մենք կտեղեկացնենք լրացուցիչ: Վստահ ենք, որ դա տեղի կունենա ավելի վաղ, քան կարող եք ակնկալել:

«Մենք ճիշտ համարեցինք անկեղծորեն հայտարարել ընտրված զարգացման ճանապարհի փոփոխության մասին հենց հիմա՝ մրցաշրջանի մեկնարկից առաջ, որպեսզի ոչ մեկին մոլորության մեջ չգցենք և կանխենք նման դեպքերում անխուսափելի շահարկումները: Տրամաբանությունն ու առողջ դատողությունը, ինչպես նաև մի շարք գործոններ ստիպեցին մեզ փոխել վեկտորը: Վստահ ենք, որ նոր մոտեցմամբ ևս կկարողանանք կրկնել վերջին երկու տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունը: Ամենակարևորն այն է, որ մենք ուզում ենք կերտել ապագան», – նշել է «Նոա» ակումբի նախագահ Ռոման Գևորկյանը:

«Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Դմիտրի Գյունկոյին, նրա օգնականներ Նիկոլայ Տյունինին և Դմիտրի Կուդրյաշովին, ինչպես նաև թիմի անփոփոխ առաջատարներ Վլադիսլավ Կրյուչկովին, Վալերիո Վիմերկատիին, Վլադիմիր Ազարովին, Միխայիլ Կովալենկոյին, ինչպես նաև մեր հարգարժան մյուս խաղացողներին, որոնց հետ համագործակցությունը ավարտվել է. Էլիստանո Մանգա, Ալան Տատաև, Կիրիլ Բոր, Յուրի Գարեգինյան… Շնորհակալությու՛ն, միասին աշխատելու համար: Դուք շատ բան եք արել ակումբի համար: Մաղթում ենք հաջողություն ձեր նոր ակումբներում»,-ասված է ակումբի հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան