Ինչպես չներկայացնել նոր գլխավոր մարզչի առաջին հարցազրույցը. «Նոան» ապշեցնում է
copy image url

Ինչպես չներկայացնել նոր գլխավոր մարզչի առաջին հարցազրույցը. «Նոան» ապշեցնում է

Սպորտ 2 տարի առաջ - 14:39 29-08-2022
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը, որը շատ անհաջող է մեկնարկել ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը և եզրափակում է մրցաշարային աղյուսակը, ներկայացրել է նոր գլխավոր մարզչին՝ Ռոբերտ Արզումանյանին։

Նախ, նկատենք, որ ակումբն անհաջող լուսանկար է ընտրել, որում Արզումանյանը, կարծես, այնքան էլ ուրախ չէ «Նոայի» մարզչական ղեկը ստանձնելու համար։



Օրեր անց «Նոան» YouTube-ի իր պաշտոնական էջում ներկայացրեց Ռոբերտ Արզումանյանի՝ որպես «Նոայի» գլխավոր մարզիչ, առաջին հարցազրույցի տեսանյութը։

Տեսանյութում ինքնաթիռի ձայնը խլացնում է Ռոբերտի խոսքը։

0.23 վայրկյանից


Էլ ավելի ապշեցուցիչ է, որ «թիմի առջև դրված նպատակների» մասին խոսելիս մարզչի խոսքը չի ձայնագրվել...

0.44 վայրկանից


«Նոան», որը նոր մրցաշրջանում «զարգացման նոր վեկտորով» անհասկանալի քաղաքականություն է վարում, շարունակում է զարմացնել։ Հայկական ֆուտբոլում լավ հետք ունեցող ակումբը բոլորիս աչքի առջև գահավիժում է՝ դա անելով մի շարք ասպեկտներով...

Արման Առաքելյան