Ֆուտբոլային «փոխհրաձգություն» Արմավիրում. «Նորավանքը» և «Նոան» գոլառատ ոչ-ոքի խաղացին
copy image url

Ֆուտբոլային «փոխհրաձգություն» Արմավիրում. «Նորավանքը» և «Նոան» գոլառատ ոչ-ոքի խաղացին

Սպորտ 2 տարի առաջ - 18:11 16-05-2022
Ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Նոան» Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալել էր «Նորավանքին»։

Հանդիպումը գոլառատ ավարտ ունեցավ, արդյունքը՝ 3։3։

Խաղի 14-րդ րոպեին Կարեն Նալբանդյանը բացել է հաշիվը, իսկ 22-րդ րոպեին Տիմուր Ռուդոսելսկին կրկնապատկել է այն, 6 րոպե անց էլ Շուաիբ Իբրահիմը խփել է «Նորավանքի» 3-րդ գոլը։ Այնուամենայնիվ, «Նոան» կարողացել է «հետ գալ». 31-րդ րոպեին Մաքսիմ Մայրովիչը խփել է տանտերերի առաջին գոլը, իսկ 2-րդ խաղակեսի մեկնարկում նաև կրճատել է հաշվի տարբերությունը։ Հանդիպման վերջնամասում՝ 80-րդ րոպեին, Գեղամ Հարությունյանը գոլի հեղինակ է դարձել՝ փրկելով իր թիմին պարտությունից։

Այս ոչ-ոքիից հետո «Նոան» 38 միավորով 5-րդ հորիզոնականում է, իսկ «Նորավանքը» 24 միավորով 7-րդ տեղում է։

Ամբողջական հանդիպման տեսանյութը.