ԱՄՆ-ՈՒՄ COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ ԵՆ ՉԱՅՑԵԼԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐ
copy image url

ԱՄՆ-ՈՒՄ COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ ԵՆ ՉԱՅՑԵԼԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐ

Արտաքին 4 տարի առաջ - 20:56 23-02-2021

ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին նշել է, որ մարդիկ, որոնք ստացել են կորոնավիրուսի նոր պատվաստանյութի երկու դեղաչափերը, դեռևս պետք է ձեռնպահ մնան հասարակական վայրեր այցելելուց: Նրա խոսքերը մեջբերում է Fox News-ը:
Փորձագետը բացատրել է, որ ներկայումս դեռ ամբողջական տվյալներ չկան այն մասին, թե արդյոք վիրուսը փոխանցվում է պատվաստված անձից: Նա շեշտել է, որ ԱՄՆ-ում հիվանդացության հաճախականության մակարդակը դեռ «անթույլատրելի բարձր» է, և պատվաստվածները պետք է դիմակայեն ճաշելու կամ կինոթատրոն այցելելու ցանկությանը:
Ավելի վաղ Ֆաուչին ամերիկացիներին նախազգուշացրել էր, որ դիմակ կրելու պահանջը հնարավոր է երկարաձգվի ևս մեկ տարով։
ԱՄՆ-ը աշխարհում առաջինն է կորոնավիրուսային նոր վարակի դեպքերի քանակով: Համաճարակի ողջ ընթացքում COVID-19 հայտնաբերվել է ավելի քան 28 միլիոն ամերիկացիների մոտ, որոնցից ավելի քան 500 հազարը մահացել են: