Ադրբեջանական իշխանություններն իրականացնում են մարդկանց առևտուր․ Արման Թաթոյան
copy image url

Ադրբեջանական իշխանություններն իրականացնում են մարդկանց առևտուր․ Արման Թաթոյան

Ներքին 3 տարի առաջ - 22:05 16-06-2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները`

1) հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար.

2) իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք.

3) միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են.

4) գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ:

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այս քննարկումն այն մասին է, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութը թարգմանել է ռուսերեն և անգլերեն ու վերլուծության ենթարկել:

Այն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական նամակով կուղարկվի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կառույցներին»: