Ադրբեջանը պատերազմում հաղթեց Թուրքական անօդաչու թռչող սարքերի օգնությամբ. գերմանախոս մամուլի անդրադարձն Էրդողանի՝ Շուշի կատարած այցին
copy image url

Ադրբեջանը պատերազմում հաղթեց Թուրքական անօդաչու թռչող սարքերի օգնությամբ. գերմանախոս մամուլի անդրադարձն Էրդողանի՝ Շուշի կատարած այցին

Արտաքին 3 տարի առաջ - 13:19 16-06-2021

Գերմանական հայտնի RND կայքը գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը այցելել են ռազմավարական նշանակություն ունեցող Շուշի քաղաք, որն Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից հետ է նվաճել:

Էրդողանը բարձր է գնահատել Շուշիի «ազատագրումը» հայկական «տիրապետությունից »:

Ալիևը կրկին շնորհակալություն է հայտնել իր «եղբայր» Էրդողանին՝ տարածաշրջանի համար պայքարում աջակցություն ցուցաբերելու համար:

Կայքը հիշեցրել է, որ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 8-ին Շուշին հետ գրավեց:

Կայքը հստակ արձանագրում է, որ Ադրբեջանը տարածքների համար մղվող պայքարում հաջողություն գրանցեց հիմնականում թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործման շնորհիվ:

Euronews-ը նույնպես անդրադարձել է Էրդողանի՝ Ադրբեջանին կատարած այցելությանը, սահմանելով, որ նրա երկրորդ այցելությունն ամրապնդում է Թուրքիայի դիրքերը Կովկասում:

Այցելության ընթացքում Էրդողանը նաև հայտարարել է Շուշիում Թուրքիայի հյուպատոսության բացման մասին:

«Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ներգրավվել տարածաշրջանում, պետք է հեռանա ատելության և սադրանքի քաղաքականությունից և աշխատի խաղաղության և համագործակցության համար»,- հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ միայն այդ դեպքում մենք կնպաստենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: