Գյումրիում իշխող «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչները, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, վերջերս վայր դրեցին իրենց մանդատները և առաջիկայում հանրապետության մեծությամբ թվով 2-րդ քաղաքում տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ։
Մի շարք փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների համոզմամբ, Գյումրիում, այս իրավիճակը ստեղծվել է իշխանության ճնշումների հետևանքով, քանի որ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ համակերպվել 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի պարտությունը, և այն, որ իշխանությունը զիջեց «Բալասանյան» դաշինքին։
Օրեր առաջ էլ, Փաշինյանը հայտարարեց, թե իշխանությունը կապ չունի ստեղծված իրավիճակի հետ և դա համարեց է զարմանալի։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ հավատո՞ւմ են Նիկոլ Փաշինյանին, որ իշխանությունը կապ չունի Գյումրիում ստեղծված ճգնաժամի հետ։
Հարցվածներից մեկն ասաց, որ հնարավոր չէ, իշխանությունն կապ չունենա։
Քաղաքացիների մեկն էլ այսպես պատասխանեց․ «Գյումրիով չեմ հետաքրքրվում, բայց ո՞նց կարող է կապ չունենալ»,- ասաց մի տղամարդ։
Մանրամասները՝ տեսանյութում։