Պոգբան ճանաչվել է Ֆրանսիա - Գերմանիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Սպորտ 3 տարի առաջ - 11:51 16-06-2021

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ճանաչվել է Եվրո-2020-ի խմբային փուլի 1-ին տուրի՝ Գերմանիայի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Ֆրանսիայի հավաքականն «Ալյանց Արենա» մարզադաշտում 1-0 հաշվով հաղթեց Բունդեսթիմին: Միակ գնդակը 20-րդ րոպեին սեփական դարպասն ուղարկեց Մաթս Հումելսը:

Այս հաղթանակից հետո Ֆրանսիայի հավաքականը 3 միավորով 2-րդն է F խմբում: