Մոդրիչը 10-րդ անգամ ճանաչվել է Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ
copy image url

Մոդրիչը 10-րդ անգամ ճանաչվել է Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ

Սպորտ 3 տարի առաջ - 15:38 08-06-2021

Խորվաթիայում տեղի է ունեցել անցած մրցաշրջանի արդյունքներով երկրի լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը:

Խորվաթ մարզիչները և ֆուտբոլիստները Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին ճանաչել են տարվա լավագույն խաղացող: 35-ամյա կիսապաշտպանը այս մրցանակին է արժանանում 10-րդ անգամ և 6-րդ անգամ անընդմեջ:

Երկրի լավագույն դարպասապահը ճանաչվել է Զագրեբի Դինամոյի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը:

Մրցանակներ ստացան նաև հարձակվող Բրունո Պետկովիչը (Խորվաթիայի առաջնության լավագույն խաղացող) և պաշտպան Յոշկո Գվարդիոլը (Խորվաթիայի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող):