Պեսկովը պատմել է, թե ինչու Պուտինը չի շնորհավորել Թրամփին տարեդարձի կապակցությամբ
copy image url

Պեսկովը պատմել է, թե ինչու Պուտինը չի շնորհավորել Թրամփին տարեդարձի կապակցությամբ

Արտաքին 3 տարի առաջ - 09:10 16-06-2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին չի շնորհավորել ծննդյան օրվա առթիվ, ՏԱՍՍ-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, չի շնորհավորել, այնտեղ դա շատ դժվար է անել՝ ընթացակարգին հետևելով: Ներկայիս ամերիկյան պայմաններում դա անելը շատ դժվար է, այդ պատճառով չի շնորհավորել»,- ասել է Պեսկովը:

Նա հաստատել է, որ ոչ պաշտոնական շնորհավորանք նույնպես չի եղել:

Թրամփը ծնվել է 1946 թ. հունիսի 14-ին: Այս տարի նա նշել է իր 75-ամյակը: Հաղորդվում է, որ նախկին նախագահը տոնել է ծննդյան օրը Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքի գոլֆ ակումբում: