Կհամաձայնեի՞ն արդյոք մեքենայի ղեկը վստահել հարբեցողին և անհավասարակշիռ մարդուն. Անդրանիկ Թևանյան
copy image url

Կհամաձայնեի՞ն արդյոք մեքենայի ղեկը վստահել հարբեցողին և անհավասարակշիռ մարդուն. Անդրանիկ Թևանյան

Ներքին 3 տարի առաջ - 22:20 14-06-2021

Հարգելի համաքաղաքացիներ, ձեզ խաբել են, շարունակում են խաբել ու կխաբեն: Ձեզ խոստացան խաղաղություն և նույնիսկ Մեհրիբանին հրավիրեցին Շուշի՝ թեյ խմելու: Դրա համար ապահովեցին կապիտուլյացիա և պարտություն: Խոստացան բարգավաճում, ստացաք հակառակը, խոստանում են խաղաղ կյանք, բայց իրականում պատրաստում են թուրքական վիլայեթ։ Այս մասին Երևանի Շենգավիթ համայնքում «Հայաստան» դաշինքի հանրահավաքում, առաջիկա ընտրությունների մասին խոսելով, հայտարարեց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:

«Կհամաձայնեի՞ն արդյոք մեքենայի ղեկը վստահել հարբեցողին և անհավասարակշիռ մարդուն: Շատախոսին ու անազնիվին: Ընտրությունների չգնալը քաղաքական դասալքություն է: Հայաստանին և Արցախին կողմ կամ դեմ քվեարկելը ընտրություն է: Այդ պատճառով բոլորս կողմ ենք քվեարկում «Հայաստանին» և մեր երկրի ապագային»,- ընդգծեց Թևանյանը:

Ամենից շատ դիտված