Իսրայելում 12 տարվա մեջ առաջին անգամ վարչապետը փոխվել է
copy image url

Իսրայելում 12 տարվա մեջ առաջին անգամ վարչապետը փոխվել է

Արտաքին 3 տարի առաջ - 09:54 14-06-2021

Իսրայելի Քնեսեթը ձայների մեծամասնությամբ հաստատել է կառավարության նոր կազմը, հայտնում է երկրի խորհրդարանի կայքը:

«Քնեսեթը ձայների մեծամասնությամբ հաստատել է 36-րդ կառավարության ձևավորումը՝ Նավթալի Բենեթի գլխավորությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նոր կառավարության օգտին է քվեարկել 60 պատգամավոր, դեմ՝ 59: Կառավարության նոր ղեկավարն արդեն երդվել է, Բենեթն Իսրայելի վարչապետի պաշտոնում փոխարինել է Բենյամին Նեթանյահուին, որը պաշտոնավարել էր 12 տարի:

Ամենից շատ դիտված