New York Times թերթը հոդված է հրապարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջիկա հանդիպման վերաբերյալ և նշում է, թե որն է ԱՄՆ առաջնորդի՝ համատեղ մամուլի ասուլիսը մերժելու պատճառը:
Հրապարակման մեջ ասվում է, որ Վաշինգտոնը չի ցանկացել հունիսի 16-ին երկու նախագահների համար սովորական մամուլի ասուլիս կազմակերպել, քանի որ նրանք այդպիսի փորձը համարում են անհաջող Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի համար:
Հոդվածի հեղինակների խոսքով՝ Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները նշել են, որ հիշում են, թե ինչպես է Պուտինը նախաձեռնությունն իր ձեռքը վերցրել Թրամփի հետ 2018-ին Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսին:
Կրեմլը նախկինում մեկնաբանել էր լուրերը՝ նշելով, որ իրենք համարում են մամուլի հետ շփման առանձին ձևաչափ, որը բնորոշ է ամերիկյան կողմին: Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նախապես հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստ է ԶԼՄ-ների հետ հաղորդակցության ցանկացած ձևաչափի։