Լեռնային Ղարաբաղի համար մղված պատերազմից հետո Հայաստանն անսովոր առաջարկ է արել Ադրբեջանին. գերիներին փոխանակել ՀՀ վարչապետի որդու հետ:
Այս մասին գրել է գերմանական t-online լրատվական կայքը՝ մանրամասնելով, որ հայ քաղաքական գործչի որդին նույնպես իր հստակ կարծիքն է հայտնել այդ մասին:
Կայքը մեջբերել է ՀՀ վարչապետի այն խոսքերը, որ այս առաջարկի պատճառով իրեն չպետք է սխալ հասկանան, և այս քայլը խնդրի լուծման միակ տարբերակը չէ:
Կայքն անդրադարձել է նաև Փաշինյանի որդու՝ Facebook- ում արված գրառմանը, որտեղ նա գրել է, որ պատրաստ է այդ փոխանակմանը:
«Լեռնային Ղարաբաղի համար մղվող մարտերից հետո Հայաստանը բազմիցս մեղադրել է Ադրբեջանին բոլոր գերիներին չվերադարձնելու մեջ, Ադրբեջանն էլ իր հերթին նշում է, որ վերադարձրել է նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսված բոլոր գերիներին: Համաձայնագրի տվյալ կետը չի վերաբերում պատերազմից հետո Ադրբեջան «ուղղարկված» հայերին»,-գրել է կայքը:
ՀՀ վարչապետի՝ սեփական որդուն գերների հետ փոխանակման պատրաստակամության մասին գրել է նաև Rhein-Neckar-Zeitung գերմանական թերթը:
Թերթն, անդրադառնալով Լեռնային Ղարբաղի պատերազմին և գերիների խնդրին, նկատել է, որ ՀՀ վարչապետն իր այդ առաջարկան արել է սպասվող խորհրդարանական ընտրություններից ընդամենը օրեր առաջ:
Stuttgarter Zeitung թերթը նույնպես անդրադարձել է ՀՀ վարչապետի առաջարկին, նաև տեղեկացրել է ընտրություններում 46 -ամյա վարչապետի վերընտրման ցանկության մասին: