Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային թափոններից ստեղծել են G7 առաջնորդների քանդակը
copy image url

Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային թափոններից ստեղծել են G7 առաջնորդների քանդակը

Ավելին 3 տարի առաջ - 23:40 09-06-2021

Անգլիայի հարավում, Քորնուոլ կոմսությունում, հայտնվել է G7 առաջնորդների քանդակը՝ կոտրված էլեկտրական սարքերից, հաղորդում է BBC- ն:

Քանդակի վրա պատկերված են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Քանդակի հեղինակ Ջո Ռաշը հայտարարել է, որ իր աշխատանքը պետք է գագաթնաժողովի ղեկավարների ուշադրությունը հրավիրի էլեկտրոնային թափոնների վերամշակման խնդրի վրա: Նրա կարծիքով, էլեկտրական սարքերը պետք է վերանորոգվեն, կամ արտադրվեն բարձր որակով, որպեսզի երկար ծառայեն:

Ըստ ՄԱԿ-ի զեկույցի, 2019 թ.-ին աշխարհում արտադրվել է ավելի քան 53 միլիոն տոննա էլեկտրոնային թափոն, ինչը 9 միլիոն տոննայով ավելի է, քան 5 տարի առաջ:

Ամենից շատ դիտված