Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 73–ով և դարձել 223.285: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3.122 մարդ (-32), կատարվել է 1.108.066 թեստավորում (+3.067), առողջացել են վարակվածներից 214.609-ը (+105): Մահվան դեպք չի գրանցվել, այն 4.463 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել` 1.091։