Կոլումբիայում նարկոբարոնի գետաձիերը սպառնալիքի տակ են դրել էկոհամակարգը
copy image url

Կոլումբիայում նարկոբարոնի գետաձիերը սպառնալիքի տակ են դրել էկոհամակարգը

Ավելին 3 տարի առաջ - 22:55 07-06-2021

Գետաձիերի անվերահսկելի բազմացումը, որոնք ժամանակին պատկանել են կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարին, սպառնում է երկրի գետերի բնական հավասարակշռությանը: Այս մասին գրում է Mash Telegram ալիքը-ը:

Էսկոբարը ժամանակին գետաձիեր էր ներմուծել Կոլումբիա: Նրա մահից հետո չորս գետաձի էին ողջ մնացել: Նրանք Մագդալենա գետի հովտում սկսեցին բազմանալ: Ներկայումս արդեն 80 գետաձի է հաշվվում, իսկ 2039 թվականին, ըստ փորձագետների հաշվարկների, դրանց թիվը կհասնի 1400-ի։ Բայց գետաձիերի բնական պրոցեսների թափոնները հանգեցնում են ջրիմուռների ծաղկման, ինչից ձկները սատկում են:

Միևնույն ժամանակ, սակայն, տեղացիները չեն մտածում գետաձիերի որսի մասին։ Նրանք շնորհիվ հովիտը տեսարժան վայրի է վերածվել և գրավում է զբոսաշրջիկներին:

Ամենից շատ դիտված