Արթուր ու Էլինա Ջանիբեկյանները Վարդենիսի եկեղեցում մկրտել են իրենց չորրորդ զավակին
copy image url

Արթուր ու Էլինա Ջանիբեկյանները Վարդենիսի եկեղեցում մկրտել են իրենց չորրորդ զավակին

Ավելին 3 տարի առաջ - 23:30 06-06-2021

Ռուսաստանցի պրոդյուսեր, Comedy Club Production–ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինա Ջանիբեկյանը, Instagram–ի իր էջում գեղեցիկ լուսանկարների շարք է հրապարակել։ Առաջին կադրում ինքն է 6-ամսյա Արեգին գրկած։

Մյուս լուսանկարներում Վարդենիսի Սբ. Հակոբ Մծբինեցու եկեղեցին է, որտեղ աստղային զույգը հունիսի 5-ին մկրտել է իր կրտսեր որդուն ։

«Մկրտությունը յուրաքանչյուր քրիստոնյա հայի և իհարկե մեր ընտանիքի կյանքում ամենակարևոր իրադարձություններից մեկն է։ Մենք մկրտել ենք մեր չորրորդ երեխային Հայաստանի Ապարանի շրջանի Վարդենիս գյուղի Սբ. Հակոբ Մծբինեցու եկեղեցում, որտեղից սերում է մեր Արեգի նախապապու` Ջանիբեկյան–Հակոբյանի տոհմը»,– լուսանկարին կից գրել է նա։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված