Միակ զավակին կորցրած Ալիսա Գևորգյանը ահազանգ է հնչեցնում

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:20 14-04-2023
Լրագրող Ալիսա Գևորգյանը մասնակցել է ապրիլյան ռազմական գործողություններին։ Բազմաթիվ հերոսական դրվագներ գտել և նկարագրել։ 44-օրյա պատերազմը Ալիսայից խլեց միակ որդուն՝ Դավիթին, բայց նա էլ ուժեղ է և ահազանգ է հնչեցնում, որովհետև գիտի՝ որդին իրեն լսում է։

Նշենք, որ երեկ՝ ապրիլի 13-ին «Որդիների կանչ» նախաձեռնության անդամներ հանդիսացող՝ հերոսածին ծնողները 24-ժամյա նստացույց են հայտարարել ՀՀ քննչական կոմիտեի դիմաց։

«Այս պահին արդարության պահանջով չեմ այստեղ, ահազանգի պահանջով եմ եկել, որովհետև այս պահին, գուցե, սահմանին զոհվում են իմ տղայի նման տղաներ»,-Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Ալիսա Գևորգյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված