Չարենցավանի Վան ակումբից հեռացել է 15 ֆուտբոլիստ. այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Հարգելի ֆուտբոլասերներ, Վանի միանգամից 15 ֆուտբոլիստների մոտ ավարտվեցին պայմանագրերը ակումբի հետ:
Վանից հեռացան Անդրեյ Զորինը, Ալեքսանդր Տենյաևը, Վլադիսլավ Վասիլևը, Դեու Դոսա Օլատունջին, Գարեգին Կիրակոսյանը, Մաքս Ժեստաևը, Պավել Կորկինը, Վիուլեն Այվազյանը, Դավիթ Նալբանդյանը, Ալեքսանդր Մակսիմենկոն, Ալեքսեյ Շիշկինը և Հենրի Ավագյանը: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին ակումբում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում:
Առանձնահատուկ կերպով շնորհակալություն ենք հայտնում Սամուր Ագամագոմեդովին, Էդգար Մովսեսյանին և Էզա Կուասի Ուիլֆրեդին, քանի որ իրենց անմիջապես օգնությամբ մենք դարձանք Հայաստանի Առաջին խմբի հաղթող և նվաճեցինք VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի ուղեգիր»,-ասված է հայտարարությունում: