ԱԺ արտահերթ նիստում արձագանքելով օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ այս խորհրդարանը վախենում է իրենից, ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, դիմելով Ռ․ Քոչարյանի դաշինքի անդամ Աննա Գրիգորյանին, հարցրել է․ «Տիկի՛ն Գրիգորյան, Ձեր առաջնորդի ինչի՞ց պետք է վախենա այս խորհրդարանը՝ Իզմիրլյանից տրված խիստ սպեցիֆիկ տեղեկանքների՞ց, թե՞ Հայաստանի պատմության մեջ բացառիկ տգիտությունից»։
Վ․ Ալեքսանյանը հորդորեց Աննա Գրիգորյանին իրենց առաջնորդին տանել ինչ-որ թերապևտի մոտ վախի հաղթահարման համար ու ուղարկել Հանրային հեռուստաընկերություն՝ բանավեճի։
«Անպայման կուղարկեք։ Իզմիրլյանից ոչ մի տեղեկանք էս դեպքում չի օգնելու։ Կամ վախենում է, կամ չի վախենում ու գնում է։ Թող հաղթահարի էդ վախը։ Ես լավ թերապևտի կարող եմ խորհուրդ տալ»,- ասաց նա։