Իշխանությունը վախի մեջ է, դրա համար է բիրտ ուժ կիրառում ժողովրդի վրա. Հրաչ Ջաբրայան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:02 18-05-2022
Կանադահայ Հրաչ Ջաբրայանը, որը նախկինում եղել է Կապանի ոսկու հանքավայրը շահագործող «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը, նույնպես Ֆրանսիայի հրապարակում է։ Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ շարժումը բավականին հաջողություններ է գրանցել. «Հակառակ ոստիկանական բիրտ ուժերի՝ բռնի ուժ գործադրելուն՝ մեր առջև դրված բոլոր խնդիրները մինչև օրս իրականացրել ենք»։

Հարցին, թե ժողովրդի որքան տոկոսն է աջակցում ըննդիմությանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, պատասխանեց.

«Այսօր իշխանությունն ինչ ասում է, չպետք է նրանց հավատալ, իսկ երկրորդ առումով իշխանությունները վախի մեջ են, հակառակ դեպքում բիրտ ուժ չէին կիրառի ժողովրդի վրա։ Սա ժողովրդական շարժում չէ, սա ազգային շարժում է»։

Մանրամասն՝ տեսանյութում։




Ամենից շատ դիտված