Թուրքիայի միգրացիայի վերահսկման վարչությունը տվյալներ է հրապարակել երկրում սիրիացի փախստականների թվի վերաբերյալ։ Հաղորդում է ermenihaber.am-ը:
Ըստ այդմ՝ սիրիացի գրանցված փախստականների թիվը Թուրքիայում հասել է 3 մլն 672.646-ի: Այս ցուցանիշը կազմում է Թուրքիայի ընդհանուր բնակչության 4.46 տոկոսը:
Նշվում է, որ Թուրքիայում սիրիացի ներգաղթյալներից 1 մլն 414.080-ը բնակվում են քաղաքներում:
Սիրիացիներն ամենից շատ բնակվում են Ստամբուլում (շուրջ 500.000, տեղի բնակչության 3.5 տոկոսը), իսկ Քիլիսում սիրիացի փախստականները թվով գերազանցում են տեղի բնակչությանը։
Ստամբուլից հետո ամենից շատ թվով սիրիացիներ բնակվում են Գազիանթեփում՝ 449.667 (տեղի բնակչության 21.56 տոկոս), Հաթայում՝ 435.699 (26.33 տոկոս), Շանլըուրֆայում՝ 423.711 (20.10 տոկոս), Քիլիսում՝ 105.006 (74.23 տոկոս):
Սիրիացիները ամենաքիչը բնակվում են Բայբուրթում՝ 24, Արդվինում՝ 38 և Դերսիմում՝ 43, Իգդիր`72 և Գյումյուշհանե՝ 88: