Սերբիայում մեկնարկում է «Սպուտնիկ V»-ի արտադրությունը
copy image url

Սերբիայում մեկնարկում է «Սպուտնիկ V»-ի արտադրությունը

Արտաքին 3 տարի առաջ - 18:37 02-06-2021

Սերբիայում հունիսի 4-ին կմեկնարկի կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նորարարության և տեխնոլոգիայի հարցերով նախարար, Ռուսաստանի հետ համագործակցության հարցերով միջկառավարական կոմիտեի ղեկավար Նենադու Պոպովիչի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ դեղամիջոցը կստեղծվի Բելգրադի վիրուսաբանության, պատվաստանյութերի և շիճուկների «Տորլաք» ինստիտուտում:

Սերբիան փետրվարին հայտարարել էր, որ մտադիր է իր տարածքում արտադրել «Սպուտնիկ V»-ի 20 մլն չափաբաժին:

Ամենից շատ դիտված