Բաքուն հայտարարել է, որ հետ են մղել սահմանը հատած 40 հայ զինծառայողների
copy image url

Բաքուն հայտարարել է, որ հետ են մղել սահմանը հատած 40 հայ զինծառայողների

Արտաքին 3 տարի առաջ - 11:10 02-06-2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու Պետական ​​սահմանային ծառայությունը (ՊՍԾ) հայտարարել են, որ նախօրեին հայ զինծառայողները փորձել են դիրքեր գրավել ադրբեջանական տարածքում:

«Հունիսի 1-ին՝ ժամը 20: 00-ին, շուրջ 40 հայ զինծառայողներ Քելբաջարի շրջանի Արմուդլու գյուղի ուղղությամբ 400 մետրով խորացել են Ադրբեջանի տարածք և գրավել դիրքեր (N 40°04′30″; E 45°54′42″) կոորդինատներում»,- նշվում է գերատեսչությունների հայտարարության մեջ:

ՊՆ-ն և ՊՍԾ-ն ընդգծում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայ զինծառայողները հետ են մղվել Ադրբեջանի տարածքից:

«Ընդ որում, այդ գործընթացն իրականացվել է հայ զինվորականների դեմ առանց զենք կիրառելու»,- ընդգծում են գերատեսչությունները:

Ամենից շատ դիտված