Իսրայելում ընտրվել է նոր նախագահ
copy image url

Իսրայելում ընտրվել է նոր նախագահ

Արտաքին 3 տարի առաջ - 16:02 02-06-2021

Իսրայելում ընտրվել է պետության նոր ղեկավար: Երկրի 11-րդ նախագահը դարձավ Իցհակ Հերցոգը: Նա ընտրվել է Կնեսետի լիագումար նիստում գաղտնի քվեարկությամբ:

Իսրայելի գործող նախագահ Ռեուվեն Ռիվլինը այդ պաշտոնում ընտրվել էր 2014 թվականին: Նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է 2021 թվականի հուլիսի 9-ին:

Ընտրություններում Իցհակ Հերցոգի միակ մրցակիցը հասարակական գործիչ Միրյամ Պերեցն էր:

Իցհակ Հերցոգը նախկինում գլխավորել է «Ավոդա» կուսակցությունը: Այժմ նա զբաղեցնում է Հրեական գործակալության նախագահի պաշտոնը:

Ամենից շատ դիտված