Բաքվում մեկնարկել է հայ ռազմագերիների դատը
copy image url

Բաքվում մեկնարկել է հայ ռազմագերիների դատը

Արտաքին 3 տարի առաջ - 14:34 02-06-2021

Ադրբեջանի ռազմական դատարանում այսօր մեկնարկել է հայ գերիներից Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի (1969թ.) և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի (1967թ.) գործը: Բաքուն նրանց մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին իբր կտտանքների ենթարկելու համար:

Հիշեցնենք, որ Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020թ. հոկտեմբերի 20-ին` Ֆիզուլում, Ալյոշա Խոսրովյանը՝ 2020թ. հոկտեմբերի 3-ին:

Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ պատրաստվում են մի ամբողջ շարք ռազմագերիների (14 մարդ) դատավարություններ՝ նման մեղադրանքներով։

Փաստենք, որ Ադրբեջանը անտեսում է միջազգային հանրության՝ գերիներին անհապաղ ազատ արձակելու բոլոր կոչերը։

Ամենից շատ դիտված