Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է չինական արտադրության Sinovac պատվաստանյութն արտակարգ օգտագործման համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպության հայտարարությանը:
ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ անկախ փորձագետների կարծիքով, պատվաստանյութի օգտագործումը խորհուրդ է տրվում 18 տարեկանից բարձր մարդկանց, իսկ դեղամիջոցի երկրորդ դեղաչափով պատվաստումը պետք է կատարել 2-4 շաբաթ անց:
Վրաստանն ապրիլի 29-ին ստացել է Sinovac-ի 100.000 դեղաչափ, իսկ մայիսի 24-ին երկրում սկսվել է այս դեղամիջոցով պատվաստումը:
Sinovac-ը, ինչպես Sinopharm-ը, ոչ ակտիվացված պատվաստանյութ է: