Ուղիղ եթեր
Թուրք նախարարն այցելել է Արցախի գրավյալ տարածքներ
copy image url

Թուրք նախարարն այցելել է Արցախի գրավյալ տարածքներ

Արտաքին 3 տարի առաջ - 15:13 01-06-2021

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն այցելել է Արցախի գրավյալ տարածքներ տեղում կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Նա հայտնել է, որ Թուրքիան այդ տարածքների վերակառուցման հարցում ամբողջապես աջակցելու է Ադրբեջանին:

«Թուրքիան Լեռնային Ղարաբաղի վերակառուցման հարցում ինչպես ինժեներական, այնպես էլ տեխնոլոգիական ամբողջ ներուժով կանգնած է եղբայրական և բարեկամական Ադրբեջանի թիկունքին»,- ասել է նա։

Թուրք նախարարն ադրբեջանցի պաշտոնակցի հետ եղել է Հորադիզ-Աղբենդ ճանապարհի շինհրապարակում, ապա ծանոթացել Շուշի տանող ճանապարհի կառուցման աշխատանքներին:

Քարաիսմայիլօղլուն նշել է, որ Հորադիզում մայրուղու և երկաթուղու կառուցման մեծ աշխատանքներ են տարվում: