Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերը Վրաստանի գրավյալ տարածքներից. Եվրախորհրդարանի զեկույց
copy image url

Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերը Վրաստանի գրավյալ տարածքներից. Եվրախորհրդարանի զեկույց

Արտաքին 3 տարի առաջ - 16:54 16-09-2021

Եվրախորհրդարանը հաստատել է զեկույցը, որում Եվրամիությանը առաջարկվում է խստացնել իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ:

Փաստաթղթի առանձին դրույթներ վերաբերում են Վրաստանին: Օրինակ՝ եվրապատգամավորները ԵՄ-ին կոչ են անում ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա, որպեսզի Մոսկվան անվերապահորեն կատարի 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին պայմանագրի բոլոր դրույթները, մասնավորապես՝ Վրաստանի գրավյալ տարածքներից իր բոլոր զինված ուժերի դուրսբերման պարտավորությունը:

«ԵՄ-ի՝ ռուսական տարբեր ագրեսիաներին համարժեք չարձագանքելու անկարողությունը՝ սկսած 2008-ին Վրաստանի դեմ ագրեսիայից, խթանեց Ռուսաստանին շարունակելու ագրեսիվ ռազմական և քաղաքական արշավները՝ ինչպես հարևան երկրներում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, դրանով իսկ թուլացնելով և խարխլելով կանոնների վրա հիմնված միջազգային կարգն ու կայունությունը՝ Եվրոպայում և ոչ միայն»,- ասված է փաստաթղթում:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի