ԵԱՀԿ գործող նախագահը իրադրության դիվանագիտական լուծման ակնկալիք ունի
copy image url

ԵԱՀԿ գործող նախագահը իրադրության դիվանագիտական լուծման ակնկալիք ունի

Ներքին 3 տարի առաջ - 15:57 31-05-2021

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են՝ ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահությունից՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին` ստեղծելու վստահության մթնոլորտ, որպեսզի սահմանային իրադրության լարվածությունը մեղմվի:

Այս մասին նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն՝ Հայաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ զրույցներում, որոնց ընթացքում նա կարևորել է խնդրի խաղաղ և դիվանագիտական ճանապարհով լուծումը:

«Գործող նախագահը ողջունում է իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամությունը և հույս ունի, որ բանակցությունները կշարունակվեն, ու հնարավորինս շուտ հնարավոր կլինի հասնել դիվանագիտական լուծման: Ինչպես նշել է ԵԱՀԿ գործող նախագահը կողմերի հետ ունեցած իր զրույցներում՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել կողմերին`վստահություն ստեղծելու հարցում` նպատակ ունենալով մեղմել լարվածությունը և ստեղծել մթնոլորտ, որում կողմերը կարող են կառուցողական կերպով շարունակել իրենց բանակցությունները»,-հայտնել են «Արմենպրես»-ին: