Ալիևը խոսել է Ադրբեջանում հեղաշրջման փորձի մասին
copy image url

Ալիևը խոսել է Ադրբեջանում հեղաշրջման փորձի մասին

Արտաքին 1 շաբաթ առաջ - 23:24 10-04-2025
Ադրբեջանում ընդդիմությունը ծրագրել էր պետական ​​հեղաշրջում իրականացնել՝ միջամտելով ընտրություններին, հարձակվելով կառավարական շենքերի ու անվտանգության ուժերի վրա։

Այս մասին երկրի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է «Դեպի նոր աշխարհակարգ» ֆորումի ժամանակ։

Պետության ղեկավարը հայտարարել է, որ նախորդ տարիներին արևմտյան ոչ կառավարական կազմակերպությունները բազմիցս միջամտել են Ադրբեջանում անցկացված ընտրություններին։ Նրա խոսքով՝ օտարերկրյա կազմակերպություններն օգտագործել են «շատ պարզ գործիքներ», այդ թվում՝ գումար ուղարկել։

«Մենք իրականում լիարժեք վերահսկողություն չունեինք այդ ֆինանսական հոսքերի նկատմամբ: Եվ այդ պատճառով այնպիսի տխրահռչակ կազմակերպություններ, ինչպիսին է Ազգային դեմոկրատական ​​ինստիտուտը, իրականում այստեղ պետական ​​հեղաշրջում կազմակերպելու փորձ էին անում: Այս ամենը բացահայտվեց»,- Ալիևի խոսքերն է մեջբերում APA-ն: