Մայիսի 29-ին` ժամը 02։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ծառն ընկել և մասմաբ փակել է ավտոճանապարհի երթևեկելի գոտին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից:
Փրկարարներն ընկած ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի գոտուց։