Ճապոնիայի հավաքականը 10-0 հաշվով պարտության է մատնել Մյանմարի հավաքականին
copy image url

Ճապոնիայի հավաքականը 10-0 հաշվով պարտության է մատնել Մյանմարի հավաքականին

Սպորտ 3 տարի առաջ - 19:01 28-05-2021

Ասիական գոտու՝ Մունդիալ-2022-ի ընտրական փուլի հերտական տուրի շրջանակում Ճապոնիայի հավաքականը 10-0 հաշվով հաղթել է Մյանմարի հավաքականին:

6 խաղում ճապոնացիները տոնել են նույնքան հաղթանակ՝ խփելով 37 և բաց չթողնելով ոչ մի գնդակ: 18 միավորով Ճապոնիան առաջատարն է, իսկ Մյանմարը 6 միավորով խմբում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Այս խաղում պոկերի հեղինակ է դարձել հարձակվող Յույա Օսակոն, իսկ Տակումի Մինամինոն իր հաշվին դուբլ է ձևակերպել։

Նույն խմբում ընդգրկված են նաև Տաջիկստանի, Մոնղոլիայի ու Ղրղզստանի հավաքականները:

<iframe width="683" height="384" src="https://www.youtube.com/embed/Zr57-o8WIIc" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Ամենից շատ դիտված