Երբ գա ուժ կիրառելու պահը, այն կկիրառվի․ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ
copy image url

Երբ գա ուժ կիրառելու պահը, այն կկիրառվի․ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

Խոսք 3 տարի առաջ - 17:02 27-05-2021

«Ուզում եք՝ գնանք գործողությունների՞, խնդրեմ, արի՛ բոլորս միասին զենք վերցնենք ու գնանք գործողությունների։ Մենք պատրաստ ենք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։

Նա նշել է, որ եթե գա պահը, երբ պետք լինի ուժ կիրառել և վերականգնել Հայաստանի Հանրապետության սահմանը, իրենք դա կանեն․ «Մի՛ մտահոգվեք։ Զինված ուժերը պատրաստ են այդ խնդիրը կատարելու։ Ինչքան էլ մենք ռազմական գործողությունների ընացքում կրել ենք որոշակի կորուստներ, վերականգնվել ենք, ուժեր, միջոցներ ունենք ու այս պահի դրությամբ կարող ենք գործողություններ իրականացնել»,- ասել է նա և հավելել, որ ԶՈՒ-ն միշտ պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրը։