Թալիբները դիմել են ՄԱԿ-ին՝ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալու խնդրանքով
copy image url

Թալիբները դիմել են ՄԱԿ-ին՝ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալու խնդրանքով

Արտաքին 3 տարի առաջ - 17:01 22-09-2021

Աֆղանստանում իշխանության վերադառնալով՝ թալիբները խնդրում են իրենց ելույթի խոսք տրամադրել այս շաբաթ Նյու Յորքում տեղի ունեցող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

Ինչպես հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայացուցիչը, միջազգային կազմակերպության ղեկավարը նամակ է ստացել «Թալիբան»-ից՝ բարձր մակարդակով բանավեճերին մասնակցության խնդրանքով: Այն թվագրված է սեպտեմբերի 20-ին, այսինքն՝ այն օրը, որը նախորդել էր Ասամբլեայի բացմանը: Ուղերձը ստորագրել է թալիբների կառավարությունում արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքին:

Նամակում նա նշում է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Հանին «տապալվել է» օգոստոսի 15-ին, և որ ամբողջ աշխարհի երկրներն «այլևս չեն ճանաչում նրան որպես նախագահ»: Իսկ այժմ Գուլամ Իսակզայը, հավատարմագրված լինելով որպես ՄԱԿ-ում Աֆղանստանի դեսպան, «այլևս չի ներկայացնում» երկիրը, ասել է Մութաքին: Թալիբները նոր մշտական ​​ներկայացուցիչ են համարում Մոհամմադ Սուհայլ Շահինին, որը եղել է «Թալիբան»-ի մամուլի քարտուղարը Կատարում միջազգային բանակցությունների ժամանակ:

Ամենից շատ դիտված