ԱԺ արտահերթ նիստի համար ընդդիմադիր ուժերը ստորագրահավաք են իրականացնում
copy image url

ԱԺ արտահերթ նիստի համար ընդդիմադիր ուժերը ստորագրահավաք են իրականացնում

Խոսք 3 տարի առաջ - 10:56 27-05-2021

ԱԺ ընդդիմադիր ուժերը արտահերթ նիստ անցկացնելու ստորագրահավաք են նախաձեռնել։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ արտահերթ նիստը պետք է տեղի ունենա, բայց ինքը առանձնակի մեծ սպասումներ չունի ու առաջարկել է չհրավիրել Նիկոլ Փաշինյանին։

«Ես առաջարկել եմ, որ նիստին գան կոնկրետ այս իրավիճակի պատասխանատուները՝ Պաշտպանության նախարար,Գենշտաբի պետ, կորպուսի հրամանատարներ, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա։