«Ուշադրություն դարձրեք, որ ադրբեջանցիները մտել ու առևանգել են մեր պահպանության տարածքում։ ՊՆ-ն հաստատել է, այլապես հիմք չէինք ունենա հավատալու, որ կարող են մտնել ՀՀ ԶՈՒ պահպանության տարածք, առևանգել, գետնին պառկեցնել ու գերեվարել։ Սա այլեւս աղետ է, անթույլատրելի է»,- ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Աղետը կանգնեցնել է պետք։ ՊՆ-ի ամենօրյա կոչերի մեջ «այլապես»-ն այդպես էլ չենք տեսնում։ Այս իշխանությունը եկավ դագաղներով, հանձնեց Արցախը, հիմա էլ ՀՀ սուվերեն տարածքի վտանգը կա։ Հետո էլ ասում են, թե «ապագա կա»։ Ես սարսափում եմ ձեր ապագայի մասին մտածելիս»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը։