Խերսոնի իշխանությունները հայտնել են ուկրաինացի դիվերսանտերի գերեվարման մասին
copy image url

Խերսոնի իշխանությունները հայտնել են ուկրաինացի դիվերսանտերի գերեվարման մասին

Արտաքին 2 տարի առաջ - 11:30 24-10-2022
Խերսոնի շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը հայտարարել է, որ ռուս զինվորականները Խերսոնի մարզում ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբ են հայտնաբերել և գերեվարել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Интерфакс»լրատվական գործակալությունը։

«Հոկտեմբերի 24-ի առավոտյան Խերսոնի շրջանի Պերեսլավլի հատվածում այս գիշեր գերեվարվել է դիվերսիոն-հետախուզական մի ամբողջ խումբ»,- իր թելեգրամյան ալիքում հրապարակված ուղերձում ասել է Ստրեմուսովը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից պաշտպանական գիծը ճեղքելու փորձը հետ է մղվել նաև Ինգուլեց գետի տարածքում։ «Ամեն ինչ վերահսկվում է, մարդիկ կամաց-կամաց հեռանում են քաղաքից՝ թույլ տալով, որ զինվորականներն իրենց հիմնական գործն անեն»,- նշել է նա։

Խերսոնի իշխանությունները հիշեցրել, որ այն տղամարդիկ, ովքեր կորոշեն մնալ Խերսոնի շրջանի աջ ափին, կարող են համալրել տարածքային ինքնապաշտպանության շարքերը։ «Բոլոր տղամարդիկ, ովքեր ինքնուրույն կմնան Խերսոնում, հնարավորություն կունենան միանալ տարածքային պաշտպանության ստորաբաժանումներին»,- հայտնել է Խերսոնի շրջանի վարչակազմի պաշտոնական թելեգրամ ալիքը։

Ավելի վաղ Խերսոնի շրջանի իշխանությունները հայտարարել էին մի շար բնակավայրերի՝ այդ թվում նաև Խերսոն քաղաքի բնակիչներին Դնեպր գետի ձախ ափ զանգվածային տարհանելու մասին։

Տարածաշրջանի նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոյի խոսքով՝ դա անհրաժեշտ է Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակումների հաճախակիության, ինչպես նաև Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի հնարավոր ոչնչացման սպառնալիքի հետևանքով տարածքների հեղեղման սպառնալիքի պատճառով: Ստրեմուսովը հայտնել է, որ մինչև նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ը, մոտ 25 հազար մարդ կարողացել է տեղափոխվել Դնեպրի մյուս ափ :


Ամենից շատ դիտված