Բելառուսական կալիումի արտահանումը կարող է ենթարկվել ԵՄ պատժամիջոցների Ryanair ինքնաթիռի միջադեպի պատճառով, հաղորդում է Bloomberg-ը:
Կալիումի պարարտանյութերի վաճառքը կազմում է դեպի ԵՄ երկրներ բելառուսական արտահանման մեծ մասը, հանքային պարարտանյութերի վաճառքը կազմում է Բելառուսի ընդհանուր արտահանման 13.4%-ը:
Բելառուսի կալիումի արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցների հիմնական գործիքը կդառնա Բալթյան երկրների նավահանգիստներով ապրանքների տարանցման հնարավոր արգելքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսը կարող է տարեկան մինչև 2 միլիարդ դոլար կորցնել, եթե ԵՄ երկրներով տարանցումը սահմանափակվի: