AstraZeneca-ն համեմատում է պատվաստանյութերից մահացության վիճակագրությունը Pfizer-ի հետ
copy image url

AstraZeneca-ն համեմատում է պատվաստանյութերից մահացության վիճակագրությունը Pfizer-ի հետ

Արտաքին 3 տարի առաջ - 09:55 27-05-2021

Կորոնավիրուսի դեմ ամերիկյան Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո մահվան դեպքերը եվրոպական վեց երկրներում զգալիորեն շատ են, քան բրիտանաշվեդական AstraZeneca-ով պատվաստվելուց հետո: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով դեղագործական ընկերության զեկույցը:

Համաձայն AstraZeneca-ի զեկույցի վիճակագրության՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Բրիտանիայում, Նորվեգիայում, Ավստրիայում և Իտալիայում Pfizer պատվաստանյութերի մեկ միլիոն ներարկված դեղաչափից առաջացած մահացության թիվը երեք անգամ բարձր է, քան AstraZeneca-ինը:

Ըստ զեկույցի՝ Ֆրանսիայում գրանցվել է Pfizer պատվաստանյութի մեկ միլիոն դեղաչափի դիմաց 45.3 մահվան, AstraZeneca պատվաստանյութից՝ 17.9 տոկոս մահացություն, Գերմանիայում՝ համապատասխանաբար 29.9 և 6.5, Բրիտանիայում՝ 20.7 և 24.2, Նորվեգիայում՝ 164.3 և 44.6, Ավստրիայում՝ 47.5 և 7.5, Իտալիայում՝ 10.9 և 7.3:

Ավելի վաղ Կիպրոսում արձանագրվել էր AstraZeneca-ով պատվաստվածների շրջանում թրոմբոզից առաջին մահը:

Դրանից առաջ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ Pfizer/BioNTech և Moderna պատվաստանյութերով պատվաստված դեռահասների մոտ ի հայտ են եկել սրտի խնդիրներ: