Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր՝ Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար. իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյան
copy image url

Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր՝ Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար. իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյան

Ներքին 3 տարի առաջ - 20:07 24-05-2021

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, որի եղբայրը՝ Հայկ Ղալումյանը Տավուշի մարզպետն է, այսպես արձագանքեց այն հարցին, թե ի՞նչ տեղեկություններ ունի այն մասին, որ Տավուշի մարզից 5 գյուղ եւ Արարատի մարզից 1 գյուղ են հանձնելու Ադրբեջանին.

«Մամուլում գոյություն ունեցող փաստաթղթում չեմ հանդիպել գյուղերը հանձնելու մասին կետերի: Հավելվածի մասով համոզվա՞ծ եք, ես այդ մասին չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել, որովհետև փաստաթուղթն ինձ չէ ուղված, դրա մասին այնքան գիտեմ, որքանով, որ դուք գիտեք»:

Ղալումյանի խոսքով՝ Տավուշում կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են հայկական տիրապետության տակ և կան տարածքներ, որոնք ադրբեջանական հսկողության տակ են: «Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար, սա ինձ համար չէ, քարտեզով սրանք ադրբեջանական տարածքներ են: Ես ուրիշ քարտեզ չունեմ, դուք ունե՞ք, այդ գյուղերը գնացե՞լ եք, տեսե՞լ եք, և՞, միգուցե հանձնաժողովը եզրակածություն տա, որ հայկական են»:

Դիտարկմանը, թե ինչու ենք թշնամու հետ գնում նոր փաստաթղթի ստորագրման, երբ դեռ անգամ մեր գերիները չեն վերադարձվել, վերջինս շեշտեց՝ պետք է բանակցեն և դիտարկմանը, թե միայն պետք է գլխիկոր բանակցել՝ պատգամավորն արձագանքեց. «Գլխիկոր դուք եք բանակցում, մենք գլխիկոր չենք բանակցում: Պետք է բանակցենք, որ Հայաստան եկած ադրբեջանական ԶՈՒ-ն դուրս գա: Մինչև հիմա կռվել ենք, հիմա պիտի բանակցենք, որ հասկանանք»:

Նա ասաց, որ իրավասու չէ ոչ հերքել, ոչ հաստատել, բայց փաստաթուղթը այն մասին է, որ պետք է հանձնաժողով ստեղծվի, որը կուսումնասիրի սահմանային խնդիրները ու լուծում կտա:

Հարցին՝ դուք հավատո՞ւմ եք, որ թշնամին կստորագրի մի փաստաթուղթ, որը 100%-ով հայկական շահերից է բխում՝ Ղալումյանը պատասխանեց. «Հնարավոր է, ինչո՞ւ չէ»

Ամենից շատ դիտված