Ուկրաինայում օդապարիկ է ընկել, կան զոհեր
copy image url

Ուկրաինայում օդապարիկ է ընկել, կան զոհեր

Արտաքին 3 տարի առաջ - 16:19 23-05-2021

Ուկրաինայի Խմելնիցկի շրջանում արտակարգ դեպք է տեղի ունեցել օդապարիկի հետ, որը մասնակցել է տարածաշրջանային փառատոնի: Տեղի ոստիկանության տվյալներով՝ Կամենեց-Պոդոլսկ քաղաքի մոտակայքում մարդկանցով լի օդապարիկ է ընկել:

Հայտնի է, որ օդապարիկում եղել են օդաչուն և հինգ ուղևոր՝ շրջակա քաղաքների բնակիչներ: Մեկ մարդ մահացել է, մնացածը՝ ներառյալ օդաչուն, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Դեպքի հանգամանքները ճշտվում են: Հարուցվել է քրեական գործ: