Շուտով Գերմանիայի փողոցներում կարող են հայտնվել առանց վարորդի ավտոբուսներ և այլ ինքնավար տրանսպորտային միջոցներ։ Այս մասին հայտնում է «Եվրոպական ճշմարտությունը»՝ հղում անելով DW-ին:
Խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հաստատել էին ինքնակառավարվող մեքենաների նոր կանոնները: Օրինագիծը այժմ հաստատման է ներկայացվել Խորհրդարանի վերին պալատ: Գերմանիայի կառավարության կարծիքով՝ հաստատումից հետո սա կդառնա ինքնավար մեքենաների կանոնավոր երթևեկությանը ինտեգրվելու աշխարհի առաջին իրավական հիմքը: Օրինագծի համաձայն՝ ողջ Գերմանիայում թույլատրվում է օգտագործել ինքնավար մեքենաներ։
Մինչ այժմ ինքնավար մեքենաները պահանջում էին հատուկ թույլտվություններ՝ հիմնականում միայն առևտրային և արդյունաբերական տարածքներում, սակայն նախատեսվում է, որ 2022թ․-ից երկրում կգործեն նաև ինքնավար հասարակական ավտոբուսներ, որոնք կերթևեկեն սահմանված երթուղով։ Ինքնավար տրանսխորտային միջոցներին կթույլատրվի նաև բեռներ տեղափոխել։