Գերմանիան մտադիր է գազ գնել Կատարից և ԱՄԷ-ից՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար
copy image url

Գերմանիան մտադիր է գազ գնել Կատարից և ԱՄԷ-ից՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար

Արտաքին 3 տարի առաջ - 20:52 19-03-2022
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում կուսումնասիրի հեղուկ բնական գազի մատակարարման հնարավորությունը։ Նա մտադիր է ջրածնի վերաբերյալ գործարք կնքել, ինչը կնվազեցնի Գերմանիայի կախվածությունը Ռուսաստանից։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Հաբեկը հանդես եկավ մի շարք նախաձեռնություններով, որոնք ուղղված էին նվազեցնելու Գերմանիայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, ներառյալ ոչ ռուսական բնական հեղուկ գազի մեծ պատվերները, հեղուկ գազի ներմուծման տերմինալ կառուցելու ծրագրերը և դանդաղեցնել ածխից երկրի հրաժարման դանդաղեցումը:
Հաբեկը ուղևորությունից առաջ ասել է, որ «նպատակը միջնաժամկետ հեռանկարում ջրածնային գործընկերության ստեղծումն է, այսինքն՝ քաղաքականապես դրան աջակցելը»։
Նրան կուղեկցեն կորպորատիվ Գերմանիայի մոտ 20 ներկայացուցիչներ, շատերը էներգետիկ ոլորտից։
Ավելի լայն իմաստով, Եվրահանձնաժողովը նաև աշխատում է հինգ տարվա ընթացքում ռուսական գազից, նավթից և ածուխից Եվրամիության փուլային հրաժարման ծրագրերի վրա։

Ամենից շատ դիտված