Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խմել է Ուկրաինայի կենացը:
Տեսանյութը տեղադրվել է Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպանատան Twitter-ի էջում:
Ֆրանսիայում սրճարանների և ռեստորանների բացման տոնակատարության ընթացքում պետության ղեկավարն այցելել է Փարիզի այդպիսի հաստատություններից մեկը: Այնտեղ նրան հյուրասիրել են կոկտեյլով: Երբ Մակրոնը վերցրել է բաժակը, ամբոխից մեկը ուկրաիներեն բացականչել է «Ողջո՜ւյն»:
Ֆրանսիայի ղեկավարը ժպտացել է, բարձրացրել կոկտեյլի բաժակը և ասել. «Ուկրաինայի համար»: