Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ
copy image url

Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ

Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 23:32 22-05-2021

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները շարունակում են տեսակցել հայ գերիներին:

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է, որ Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ: Կապ հաստատելու հնարավորություն է տրվել այն անձանց, որոնց գերության փաստն Ադրբեջանը հաստատել է:

Հայ գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հիմա աշխատում է հնարավորություն ստեղծել, որպեսզի հաղորդագրություններով նաև հարազատները կիսվեն Ադրբեջանում անազատության մեջ պահվող հարազատների հետ: