Շենգավիթի մարզադպրոցը նոր տանիք կունենա
copy image url

Շենգավիթի մարզադպրոցը նոր տանիք կունենա

Ներքին 3 տարի առաջ - 16:25 21-05-2021

Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը մեծությամբ ու հնարավորություններով միակն է Երևանում:

1970-ականներին կառուցված շենքի խնդիրներն սկսվեցին 90-ականներին. տանիքից կաթոցները շարունակվում են մինչև օրս: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նոր նախագծով հարթ տանիքն ամբողջությամբ կվերափոխվի տարբեր թեքություններով թիթեղյա տանիքի՝ չխաթարելով շենքի ընդհանուր ճարտարապետական տեսքը:

Տանիքի նորոգումից հետո կտեղադրվի ջրահեռացման նոր համակարգ, ինչի շնորհիվ տանիքից հոսող անձրևաջրերն այլևս շենքի հիմքերը չեն քայքայի:

Քաղաքային իշխանությունը մտադիր է փուլ առ փուլ անդրադառնալ համայնքային մարզադպրոցների խնդիրներին:

Ձեզ գուցե հետաքրքրի