Քիմ Քարդաշյանի որդին հիվանդացել էր կորոնավիրուսով
copy image url

Քիմ Քարդաշյանի որդին հիվանդացել էր կորոնավիրուսով

Ավելին 3 տարի առաջ - 15:36 21-05-2021

«Keeping Up With the Kardashians» նախագծի վերջին երկու եթերաշրջանները նկարահանվել են կորոնավիրուսի համավարակի շրջանում, որը լրջորեն ազդել է հայտնի ընտանիքի վրա։

Երկրպագուները տեսել են, թե ինչպես է Քլոե Քարդաշյանն ինքնամեկուսացել քովիդով հիվանդ մարդու հետ շփումից հետո, իսկ Քիմ Քարդաշյանը զբաղվել է արդեն նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի խնամքով, որի մոտ այդ ժամանակ կորոնավիրուս էր ախտորոշվել։

Ավելին, էպիզոդներից մեկում Քիմը հեռախոսով խոսում է այն մասին, որ հիվանդացել է իր որդին՝ Սեյնթը։ «Հենց նոր իմացանք, որ նրա COVID-ի թստի արդյունքը դրական է։ Նորթը ևս բողոքում է վատ ինքնազգացողությունից»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված